Քաղաքական

ՀՀ նախագահը և ՄԹ պետնախարարը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:

Ցուցադրել ավելի
Back to top button