Քաղաքական

«Ծառուկյան» եւ «ելք» խմբակցությունները չեն մասնակցում ՍԴ դատավորի ընտրությանը

Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի ընտրություննը: Այդ պաշտոնում ներկայացված է մեկ թեկնածու՝ Էմիլ Բաբայանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ԱԺ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրություններին. «Տեղեկացնեմ, որ «Ծառուկյան» խմբակցությունը ՍԴ դատավորի քվեարկությանը չի մասնակցելու, քանի որ թեկնածությունն առաջադրվել է իրավական բազմաթիվ ընթացակարգերի խախտմամբ»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը եւս չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button