Քաղաքական

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ. Պետդեպ

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի, հայ ժողովրդի և նրանց խորհրդարանի անդամների ներքին հարցն է:

Ինչպես նշվում է «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությության կայքում, այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակներից մեկը` ավելացնելով.«Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և Սահմանադրության ու բոլոր կանոնների համաձայն: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով կառուցողական երկխոսության գնալը: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձևավորում՝ համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ մենք պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»,-ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը:

Ցուցադրել ավելի
Back to top button