Հասարակություն

Հեղափոխություն նաեւ մեդիադաշտում

Ներքաղաքական վերջին 14 օրերի զարգացումներին զուգահեռ, այսպես ասենք, մարտեր էին ընթանում նաեւ համացանցում, տեղեկատվական այլ տիրույթներում:

Թավշյա հեղափոխության ընթացքում կեղծ լուրերի, սոցցանցերում կեղծ հաշիվների ու ապատեղեկատվության ազդեցությանն են անդրադարձել մեդիա փորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու  Տիգրան Քոչարյանը:

 

 

Եթե շարժման սկզբում տեղեկատվական դաշտում իրավիճակը քիչ թե շատ  նորմալ էր թվում, ապա վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից և Կարեն Կարապետյանի ժամանակավոր պաշտոնակատար հայտարարվելուց հետո տեղեկատվական պատերազմը նոր ալիք ստացավ: Տեղեկատվական տարափ սկսվեց ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերի կողմից, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Էմոցիոնալ նման ֆոնի վրա ասեկոսեներն ու բամբասանքները բավականին բնական է համարում մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այս ամենից խուսափելու համար նա պարզապես  խորհուրդ է տալիս վստահել բացառապես ծանոթ աղբյուրներին:

Ըստ փորձագետի՝ այս շրջանում քարոզչական ռազմավարության վրա մեծապես ազդել են իրադարձությունների արագ փոփոխությունները: Դրանք ապակողմնորոշում էին ոչ միայն մեր, այլև ռուսական և ադրբեջանական մամուլին:

ՀՀ հասարակության համար նոր բացահայտում էր նաև «Տելեգրամը», որը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ, նկատեց Սամվել Մարտիրոսյանը: Վերջին իրադարձությունների ժամանակ բավականին լավ էին աշխատում նաև Ինստագրամն ու Թվիթերը: Արագ ձևավորվորվում էին ալիքներ, որոնք շատ ավելի էին հեշտացնում տեղեկատվության տարածումը:

Back to top button