ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

Այսօր Ազգային ժողովըի 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու։ Փաշինյանի թեկնածության առաջադրմամբ հանդես են եկել նրա ղեկավարած ԵԼՔ խմբակցության, ինչպես նաև Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները։

ԵԼՔ խմբակցությունը խորհրդարանում ունի ինը պատգամավոր, Ծառուկյան դաշինքը՝ 31։

Մայիսի 1-ին իշխող Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում թեկնածությանը  և, ըստ Սահմանադրության, նշանակվել է երկրորդ ընտրություն՝ մայիսի 8-ին։

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպեցին և հայտարարեցին, որ  Ծառուկյան դաշինքը սատարելու է Փաշինյանի թեկնածությանը։

Back to top button