ԿարևորՄշակույթ

Ծափերի ներքո եկավ, ծափերի ներքո հրաժեշտ տվեց

Հրաժարականի՝ երեկ կայացրած որոշումից հետո մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության աշխատակիցներին:

Համատեղ աշխատանքի համար ՝ շնորհակալություն, նաև  վստահություն, որ սկսած ծրագրերը գործընկերներն ավարտին կհասցնեն արժանապատվորեն: Արմեն Ամիրյանին ճանապարհել են ծափերով, ինչպես մեկ ու կես տարի առաջ նրան ընդունել էին: 

Մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրեժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին, որոնց հետ մեկ ու կես տարի ծառայեց հայ մշակույթին՝ այդ «ծառայությամբ» փորձելով անել առավելագույնը ոլորտում արմատացած խնդիրները լուծելու,  հայ մշակույթն  արժանի բարձրության վրա պահելու, աշխարհին այն արժանապատվորեն ներկայացնելու համար: Գործընկերներին հրաժեշտ տալու համար Ամիրյանն այսօր որոշել էր գալ ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր աղջկա հետ միասին:

«Ցավոք, ավագ երեխաներս, թոռնիկս  այստեղ չեն, այլապես նրանք էլ այստեղ կլինեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ծառայել հայ մշակույթին, ծառայել հայրենիքին: Ես այդ գիտակցությամբ եկա,  և հուսով եմ, որ մենք միացանք այդ գիտակցությանը և մեկ ու կես տարվա ընթացքում միասին կարողացանք աշխատել, արարել հենց այդ գիտակցությամբ»:

Ի՞նչ հասցրեց անել Արմեն Ամիրյանը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում. չենք շարադրի: Ցանկության դեպքում ցանկը կարելի է գտնել ոչ միայն մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում ու ֆեյսբուքյան էջում, այլև ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնք ակտիվորեն լուսաբանել են նախարարի մեկ ու կես տարվա ընթացքում իրականացրած  տասնյակ ծրագրերը:

Ի՞նչ չհասցրեց անել Արմեն Ամիրյանը պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում.

«Շատ գործեր, ցավոք,  կիսատ մնացին, բայց ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք այդ ծրագրերը՝ հասցնելով տրամաբանական ավարտին: Եվ վստահ եմ, որ այլևս որդեգրված է այն սկզբունքը, որ պահանջվելու է բարձր հաշտվետվողականություն, ունենալու եք ստեղծագործ մտքեր, որոնք իրականացնելու եք ամենօրյա քրտնաջան աշխատանքով, և ամենակարևորը՝ հայ մշակույթը անպայման տանելու ենք արժևորման ճանապարհով»:

«Առջևում «Համահայկական նվագախմբի» համերգներն են՝ մայիսի 9-ին և 14-ին, մայիսի 25-ին «Համահայկական երգչախմբի»  համերգն է, մայիսի 28-ին Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությունն է, հետո՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», «Երևան 2800»,  Ֆրանկոֆոնիա և այլն , և այլն…Այս ամենը պատվով իրականացնելու համար ձեզնից պահանջվելու է կրկնակի ջանք ու եռանդ: Դուք անելու եք ավելին, որպեսզի սկսած նախագծերը արժանապատվորեն ներկայացնեք մեր հանրությանը»,-ասաց Արմեն Ամիրյանը՝ միաժամանակ  ներողություն խնդրելով  նախկին գործընկերներից, եթե որոշ դեպքերում եղել է կոպիտ ու կտրուկ:

Back to top button