Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը արտաքին վեկտորի փոփոխություն չի անի. քաղաքագետ

Նոր իրողությունների պայմաններում հետաքրքրական է Ռուսաստանի արձագանքն ու ռուս քաղաքագետների մոտեցումը կատարվածին: 

Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը ասում է, որ բողոքի ակցիրաների համար նախադրյալներ կային  պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, մենաշնորհների առկայությամբ: Իսկ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասով նա անհանգստություն չունի:

Քաղաքագեը Գևորգ Մելիքյանն էլ հստակեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը արտաքին վեկտորի փոփոխություն գոնե առաջին փուլում չի անի:

«Զգուշավոր լավատեսություն», ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, հայաստանյան վերջին իրադարձությունները, վերլուծելով այսկերպ է բնությագրում Ռուսաստանի դիրքորոշումը կատարվածին ու սպասվող զարգացումներին:

Ընդդիմադիրները հաճախ են մեջբերում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ԵՏՄ անդամակցության մասին քննադատական ելույթները՝ կարծիք հայտնելով, թե նա հակված է վերանայել այդ որգեդրած ուղղությունը: Եվ բոլոր նմանատիպ մեջբերումներին ի պատասխան նա հստակեցնում է,  որ այսօր այլ իրողություն ունենք: Պետք է ընդունել դա և հաշվի նստել ունեցածի հետ:

Մատնացույց արվող դիտարկումները հաշվի առնելով՝ ռուս փորձագետը վստահեցնում է, որ  Մոսկվայում անհանգստացած չեն, առավել ևս, որ բողոքի ակցիաների ժամանակ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին որևէ խոսք չի ասվել, հակառակը Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները պահպանվելու  շեշտադրումներ են արվել.

«Եթե խոսենք առաջին դեմքերի արձագանքներից, ապա  դրանք շատ զգուշավոր են, քանի որ կատաարվածը առաջին հերթին ներքին գործեր են և հասկանալի չէ, եթե չկան կոշտ  հակառուսական հայտարարություններ ուրեմն անհանգստանալու առիթ էլ  կարծես չկա: Փորձագիտական շրջանակներում սակայն շատ տարբեր են դիրքորոշումները, կա և զգուշավորություն և ահրեստականորենն իրավիճակը Մայդանի հետ համեմատելու փորձեր: Սակայն պետք է նկատել որ տարբեր քաղաքական գործիչներ տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են հնչեցրել, օրինակ կարելի է հիշել, որ ՀՀ վարչապետներից մեկը, ազգանուն  չնշեմ, ասում էր, որքանի որ ՀՀ Ռուսաստանի հետ չունի ընդհանուր սահմանանիմաստ է անդամակցել ԵԱՏՄին: Պետք է հիշել, թե ինչ դիրքորոշում ունի այսօր այդ նախկին վարչապետը»:

Նա նման մի շարք օրինակներ բերեց ու հստակեցրեց, որ ընդդիմությունը նրան համար է, որ քննադատի իշխանությանը: Ակցիաների առաջնորդ Փաշինյանն ասում էր, որ ռուսական վեկտորը մնում է, բայց կան նրբություններ, կան խնդիրներ, նկատեց Մարկեդոնովը՝ շեշտելով, որ նման խնդիրներ եղել են նաև նախկին նախագահների օրոք:

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով ևս արտաքին քաղաքական վեկտորի փոփխություն Նիկոլ Փաշինյանը չի անի մի պարզ պատճառով, քանի որ պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա հմաոզմամբ, վերանայման կարիք ունի, նոր իրողությունը դրա համար լավ հնարավորություն է ստեղծում:

ՀՀ քաղաքացին ամենից շատ փոփոխություններ ակնկալում է թերևս ներքաղաքական, սոցիալ-տնետսական հարթությունում: Այս առումով քաղաքագետ Գևորգ Մելիքյանը դժվարացավ նշել թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի լուծել առկա խնդիրները: Նա առաջնահերթ համարեց այդ առումով համակարգային փոփոխությունների կարևորությունը:

Դա անհրաժեշտ է ըստ նրա  որպեսզի արդարանան մարդկանց սպասումները: Արդյունք է հարկավոր, ասաց:

Ցուցադրել ավելի
Back to top button