ԿարևորՀասարակություն

Զինված հարձակում HSBC բանկի վրա. կա զոհ և վիրավոր

Ոստիկանությունն այսօր ժամը 14:35 ահազանգ է  ստացել, որ Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում HSBC բանկում կրակոցներ են հնչել:

Ականատեսների հայտնած տեղեկություններով՝ կա երկու վիրավոր: Մեկին դուրս են բերել պատգարակի վրա:

Ոստիկանության ներկայացուցիչ Արտակ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տուժել են երեք հոգի, բոլորն էլ տղամարդիկ են:

«Բանկի աշխատակիցները և ոստիկանները փորձում են պարզել գումարի չափը: Տուժածները երեքն են, նրանցից մեկը, դժբախտաբար, մահացել է, նա բանկի անվտանգության աշխատակիցն էր: Վիրավորներից մեկն էլ ոստիկանության աշխատակից է»,-ասաց նա

Back to top button