ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյան. Վարչապետ եմ ընտրվում առանց նախապայմանների

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանի ձեռքում թղթապանակ է, որտեղ այն պատգամավորների ստորագրություններով թերթիկն է, որտեղ վարչապետի թեկնածու է առաջադրված Նիկոլ Փաշինյանը: «Ծառուկյան» դաշինքից 27  հոգի  է  ստորագրել:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ մյուս  պատգամավորները  քաղաքում չեն, այլապես բոլորի ստորագրությունը  կլիներ: Հետո կրկին լրագրողների հետ զրույցում հաստատում են իրենց նախկին դիրքորոշումը՝ «Ծառուկյան» խմբակցությունը  քվեարկելու է  Նիկոլ Փաշինյանի օգիտին: Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչ  փոխվեց մեկ գիշերվա մեջ, որ ՀՀԿ-ն որոշեց քվերակել ժողովրդի թեկնածուի օգտին:

Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության  ղեկավար  Արմեն Ռուստամյանն  էլ հայտարարեց,  որ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին:

Հարցին, թե նախորդ քվեարկության ժամանակ պատգամավոր Աղվան Վարդանյանը, փաստորեն, հակառակվեց որոշմանը՝  հնարավո՞ր է, որ այս քվեարկության էլ նման դեպքի ականատես լինենք, Արմեն Ռուստամյանը կրկնեց նախորդ խոսքը:

Իսկ Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելու մասին նշեց, որ թեեւ դա պատգամավորի սահմանադրական իրավունքն է, բայց Դաշնակցությունն  է որոշել, որ Աղվան Վարդանյանը  պետք է մանդատը վայր դնի, քանի որ չի ենթարկվել կուսակցության կանոնակարգին:

Արդյո՞ք նույն ճակատագիրն սպասվում է  ԱԺ փոխխոնակ Էդուարդ  Շարմազանովին մանդատը վայր դնելու հարցում, քանի որ այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստ է անգամ մանդատը վայր դնելու գնով չքվեարկել Նիկոլ Փաշինյանի  օգտին։

Հարցին, թե ի՞նչ փոխվեց մեկ օրվա ընթացքում, որ «Հանրապետական» խմբակցությունը փոխեց որոշումը վարչապետի թեկնածուի քվեարկության հարցում, Շարմազանովը նշեց, որ մեկ օրվա ընթացքում ոչ մի բան չի փոխվել։ Պարզապես փոխվել է  համապատասխան իրողություն, ու ՀՀԿ-ն այդպես է   հարմար գտել:

Արդեն օրվա երկրորդ կեսին պարզ դարձավ, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց հավաքել բավարար թվով ստորագրություններ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար։ Չնայած պահանջվում էր ԱԺ 35 պատգամավորի ստորագրություն, սակայն հավաքվել է 41-ը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն անգամ չի ստորագրել պահանջված ձեւաթղթի տակ, քանի որ տեսել է, որ կան բավարար թվով ստորագրություններ:

Լրագրողները Նիկոլ Փաշինյանից փորձեցին պարզել, եթե ՀՀԿ-ական օլիգարխներն են իրեն «կողմ» քվեարկել, արդյո՞ք  դա չի կաշկանդի, որպեսզի հետագայում իրականություն դարձնի մենաշնորհների վերացման իր թեզը։ Նշեց, որ ինքը վարչապետ է ընտրվում առանց նախապայմանների:

Ցուցադրել ավելի
Back to top button