ԿարևորՔաղաքական

Սկսվել է դիմակայության նոր փուլ. Ալեքսանդր Իսկանդարյան

ԱԺ երեկվա նիստից հետո ներքաղաքական  իրավիճակը տեղափոխվել է նոր ու ավելի լարված փուլ՝  այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Կովկաս ինստիտուտի տնօրեն,  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կարծում է, որ մինչև մայիսի 8-ը ներքաղաքական լուրջ դիմակայություն է սպասվում: Ազգային ժողովի երեկվա նիստը, ըստ քաղաքագետի,  ուշագրավ էր ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև փոփոխված դերակատարումներով։ Խորհրդարանական մեծամասնությունը գործում էր ընդդիմության կեցվածքում, փոքրամասնության թեկնածուն ՝ իշխանության:

Back to top button