Քաղաքական

Կարեն Խանլարյան․ հայ համայանքը հետեւում է ՀՀ-ում տեղի ունեցող ներաքաղաքական զարգացումներին


Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը Ռադիոլուրին հույս է հայտնել, որ ՀՀ-ում վարաչակարգի փոփոխության պարագայում՝ երկուստեք բարեկամական հարաբերություններ եւ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակվեն:

Հայ համայանքը եւ բոլորը հետեւում են ՀՀ-ում տեղի ունեցող ներաքաղաքական զարգացումներին, եւ փորձում հասկանալ՝ թե ինչ է տեղի ունենում:

Ըստ Կարեն Խանլարայանի, երիտասարդական զարթոնքը եւ քաղաքական գործընթացները ե’ւ ոգեւորող են, ե’ւ մտահոգիչ:

“Մտահոգված եմ, կարծում եմ վարչապետի ընտրության հարցը փակուղի է մտել: Երանի թե կենտրոնանան Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, որպես վարչապետի թեկնածու: Մտահոգ եմ ուժի կիրառման վերաբերյալ, այո, եւ մյուսը՝ քաղաքական հեղափոխությունների ժամանակ մտահոգիչ է նաեւ, որ խաղաղ ցուցարարների շարքերը չհամալրեն խուլիգանները, եւ փոխեն քաղաքական պահանջատիրության բնույթը”:

Back to top button