Քաղաքական

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության նիստին մասնակցել է Սերժ Սարգսյանը

Ազգային ժողովում ընթանում է «ՀՀԿ» խմբակցության նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի աշխատանքները շարունակվում են, որի ավարտից հետո լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի:

Պատգամավորները քննարկում են ստեղծված ներքաղաքական վիճակից դուրս գալու ուղիները:

Back to top button