Քաղաքական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

Մայիսի 2-ի օրվա ընթացքում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական  իրավիճակի կապակցությամբ:

Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը  եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

Back to top button