ԿարևորՔաղաքական

Արմեն Ամիրյանը հայտարարել է հրաժարական տալու մասին

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել է հրաժարական տալու մասին։ «Քիչ առաջ Արմեն Ամիրյանը մշակույթի նախարարության շենքի մոտ ցուցարարներին հայտարարեց հրաժարական տալու մասին»,- «Ռադիոլուրին» ասել է նախարարության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մշակույթի գործիչները պահանջում են, որ Արմեն Ամիրյանը միանա իրենց, կամ հրաժարական ներկայացնի։

Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերին: 

Back to top button