ԿարևորՀասարակություն

Փակ են միջքաղաքային մայրուղիները


Այսօր առավոտյան ժամը 8-ից փակվել են Երևան-Արմավիր-Գյումրի մայրուղու Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ, Մյասնիկյան, Արմավիր, Մրգաշատ, Մեծամոր և մայրուղու հարակից համայնքների ճանապարհահատվածները՝ կաթվածահարելով ճանապարհային երթևեկությունը:

Մյասնիկյան գյուղում ցուցարարները գերաններով փակել են ,,Արաքս,, երկաթուղային կայարանի մոտակա ճանապարհային ուղեկալը: Այս երկաթուղով են անցնում Երևան- Արաքս, Երևան-Գյումրի, Երևան –Թբիլիսի ուղևորատար, ինչպես նաև բեռնափոխադրող գնացքները:

Մյասնիկյանում առավոտյան ժամը 9-ին ցուցարարներին միացան նաև դպրոցականներն ու ուսուցիչները:
Արմավիր քաղաքում ժամը 9-30-իս փակվեցին քաղաքի մուտքի և ելքի ճանապարհները: Կարմիր կամրջի տակ ցուցարաներին միացան միջպետական մայրուղու վրա գտնվող արևտրի մի քանի կենտրոններ, շուկայի վաճառողները:

Դասադուլավորները քաղաքի տարբեր փողոցներով կազմակեպել են քայլերթեր:

Առավոտվանից փակ է օդանավակայանի ճանապարհը:

Դալարիկ գյուղում քաղաքացիներից մեկն ասաց, որ այսօր պատրաստվում էր մեկնել ՌԴ, արտագնա աշխատանքի՝ ցույց տալով թռիչքի տոմսը, բայց ճանապարհների փակ լինելու պատճառով չի կարողացել հասնել օդանավակայան: Նա ևս միացել է ցուցարարներին:

Back to top button