Հասարակություն

Ինչպես են կաթվածահար քաղաքում աշխատել շտապօգնության, փրկարար եւ մյուս ծառայությունները

«Հեղափոխության բոլոր մասնակիցներին հատուկ խնդրում ենք չխոչընդոտել զինվորական շարասյունների, ԱԻՆ, փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ, շտապ օգնության մեքենաների և լրագրողների, օպերատորների տեղաշարժը»,- ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հորդորն էր փողոցները փակած բոլոր անձանց: Ինչպե՞ս են աշխատել չաշխատել չկարողացողները:

Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրենց «հենակետն» ամուր պահող երիտասարդներն այսօր ամբողջ օրը չեն լքել փողոցը, թույլ տալով փողոցով անցնել հատուկենտ մեքենաների:

Հակառակ նախապես հայտարարված տոտալ գործադուլ-դասադուլին՝ շտապօգնության աշխատակիցների օրը լարված ու ծանրաբեռնված է եղել, ասում է Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Զանգերն ամենատարբեր բնույթի են եղել, շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխել հիվանդի հարազատի, բայց ոչ որևէ պատգամավորի, վստահեցնում է տնօրենը:

ԱԻՆ աշխատակիցներն այսօր ևս աշխատել են արտակարգ պայմաններում՝ չնայած նրանց մեքենաների համար ճանապարհները բացվել են՝ ասում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button