Հասարակություն

Թոշակների ու աշխատավարձերի վճարումների ուշացումներ չեն լինի. Ֆիննախ

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:

Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի:

Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»։

Ցուցադրել ավելի
Back to top button