Հասարակություն

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել կողմերին ներգրավվել երկխոսության մեջ

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին, ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից խոսնակ տարածած հայտարարությունում:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ:

Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով:

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին:

Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես և վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումից և դրսևորեն զսպվածություն և պատասխանատվություն:

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- ասվծ է ԵՄ հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button