Քաղաքական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում:

Ցուցադրել ավելի
Back to top button