Վերլուծական

Ադրբեջանական ու թուրքական մամուլը՝ հայաստանյան իրադարձությունների մասին

Հայաստանում տիրող ներքաղաքական իրադարձություններին հետևում է նաև ադրբեջանական ու թուրքական մամուլը:

Ինչպե՞ս է հակառակորդ կողմերի մամուլն  արձագանքել հայաստանյան հեղափոխությանը:

 

 

 

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ադրբեջանական մամուլում, փորձագետ Անժելա Էլիբեկովայի ձևակերպմամբ, լղոզված տեղեկատվություն է շրջանառվում: Հատուկենտ նյութեր ու մի քանի լուսանկարներ են ներկայացված Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ:

Ադրբեջանական մամուլը սկզբնական շրջանում բավականին զգուշավոր էր՝ ասում է Անժելա Էլիբեկովան: Սակայն ալիքը փոխվեց նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Իշխանական տարբեր հասարակական գործիչների, փորձագետների ու պատգամավորների տեսակետն այն է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ ստեղծվեց, քանի որ ժողովուրդն ապրում էր բռնապետական երկրում, որ Ադրբեջանում հնարավոր չեն նման փոփոխություններ, քանի որ այն դեմոկրատական հանրապետություն է։ Հրաժարականից հետո մամուլում Նիկոլ Փաշինյան անձի նկատմամբ նկատվում է զգուշավոր վերաբերմունք՝ նշեց ադրբեջանագետը:

«Կան ակնկալիքներ, որ իշխանափոխությունից հետո հօգուտ Ադրբեջանի կարող է լուծվի Ղարաբաղի հարցը և դրա համար դեռ լուրջ քննադատական նյութեր չկան»:   

Հայաստանյան իրադարձություններն ակտիվ լուսաբանել է նաեւ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ասում է, որ «Մեյդան» TV-ն հեռարձակել է հանրահավաքները: Օգտատերերի արձագանքներում, ըստ ադրբեջանագետի, նախանձի էլեմենտներ կային։ Թեեւ իրենց մոտ կա իշխանություններից դժգոհ զանգված, սակայն չեն կարողանում հավաքել 2-3 հազարից ավելի մարդ: Իսկ Հայաստանում, որի մասին ադրբեջանական քարոզչամեքենան տարիներ շարունակ այլ քաղաքականություն է վարել, համախմբվում են մեկ գաղափարի շուրջ, եւ որ կարևոր է, ամեն ինչ տեղի է ունենում խաղաղ ճանապարհով: Հասկանում են, որ իրենց մոտ նման բան հնարավոր չէ և  այստեղ  որոշակի մտահոգություններ են առաջանում՝ ասում է ադրբեջանագետը:

«Որոշակի իրենց մոտ մտահոգություններ են առաջանում և նույնիսկ հնչում էին նույնիսկ ծայրահեղական կարծիքներ, որ  այսպես կոպիտ ասած, հայերն էլ մարդ դարձան, իսկ մենք՝ ոչ: Հայերի աջ ձեռքը մեր գլխին լինի: Նման արձագանքներ շատ կային»:

Ադրբեջանական իշխանամետ մամուլը լոկ արձանագրել է իրողությունները: Սկզբնական շրջանում նոր իշխանությունների հետ ղարաբաղյան հարցը օրինական ճանապարհով լուծելու պատրաստակամության կոչեր են  շրջանառվել, սակայն հետագայում  նույն մամուլում  տարածվել են գնահատականներ, որ Հայաստանում  նորերն էլ չեն տարբերվում հներից:  Փորձագետ Անժելա Էլիբեկովան եւս արձանագրում է՝ վերլուծական հրապարակումներ չկան:  Հայաստանում տեղի ունեցող  իրադարձությունները  բացարձակ չեն հասկանում և չեն էլ փորձում հասկանալ:  Ավելի շատ տեղի են տալիս քարոզչությանը:  Էլիբեկովան ներկայացրեց մամուլում տեղ գտած նաև զավեշտալի տեսակետները:

«Հայաստանի հեղափոխությունը Իլհամ Ալիևի կազմակերպածն է»:

Թուրքական մամուլը հայաստանյան իրադարձություններին չի  արձագանքում նույն կերպ, ինչպես Ադրբեջանում է: Թուրքական կողմն այնքան խնդիր ունի, որ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները կարող են  այնքան էլ չհետաքրքրել: «Անադոլու» պետական գործակալությունն է արել մի քանի անդրադարձ, որոնցից մեկը իրադրությունը հասկանալուն ուղղված վերլուծություն է, ասում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Վերջում փոքրիկ անդրադարձ կար, որ դատելով այս ամեն ինչից և ընդդիմության առաջնորդի հայտարարություններից: Հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի փոփոխություններ պետք չէ սպասել»:

Թուրքական մամուլը նաև գրել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և ընդդիմադիր առաջնորդի հայտարարությունները ցույց են տալիս, որ  հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում նոր փոփոխություններ ակնկալել պետք  չէ, եզրափակեց Հովհաննիսյանը:

Back to top button