ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Կողմ 45, դեմ՝ 56, կհանդիպենք 7 օր հետո, քվեարկությունից հետո հայտնեց Արա Բաբլոյանը:

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, չընտրվեց Հայաստանի վարչապետ:


Ազգային Ժողովը վարչապետ է ընտրում (լրացվող)

Սահմանդրության 149 հոդվածի 3-րդ կետը սահմանում է.

«3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

4. Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

5. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին»:

 

Back to top button