Քաղաքական

Գերմանիայի ԱԳ նախարարության կոչը Հայաստանին՝ մնալ սահմանադրականության շրջանակում

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Անդրեաս Պեշկեն նախարարության անունից կոչ է արել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները հանգուցալուծել սահմանադրականության շրջանակներում:

«Գերմանիան հետևում է Հայաստանում զարգացող իրադարձություններին մեծ ուշադրությամբ: Մենք կոչ ենք անում հանգստության, սահմանադրականության ու պատասխանատվության», – գրել է Պեշկեն Twitter-ի իր միկրոբլոգում:

Back to top button