Հասարակություն

Մայիսի 1-ը աշխատավորի միջազգային օրն է


Դեռ 19-րդ դարում ամերիկացի և կանադացի աշխատավորների կազմակերպած ցույցը նպատակ ուներ աշխատանքային ժամերը դարձնել 8 ժամ: Չիկագոյում այս ցույցերը խլեցին 12 մարդու կյանք՝ դառնալով նոր սկիզբ աշխատավորների և նրանց իրավունքների պահպանման համար:

Մայիսի 1-ը աշխատավորի միջազգային օրն է: Աշխատավորի միջազգային օրվա առիթով «Ռադիոլուրը» խոսել է Երևանի արհեստավորներից մեկի՝ Երեւանի միակ կոշիկ փայլեցնողի հետ:

Թումանյան փողոցում երկու աթոռ կա՝ մեկը բարձր ու, այսպես ասենք, թագավորական, մյուսը՝ շատ նման առաջինին, բայց համեմատաբար ցածր:

Մեկը կոշիկ ունեցողի համար է, մյուսը՝ այն մաքրող- փայլեցնողի:


Արդեն երկու տարի է Լյովա Գևորգյանը կրում է Երևանի միակ կոշիկ փայլեցնող վարպետի պատիվը: Նրա նման երկրորդը չկա:

Ամեն առավոտ նույն ժամին վարպետ Լյովան հասնում է աշխատատեղ՝ ոսկերչական կոկիկությամբ դասավորում աշխատանքի տարածքն ու սպասում հաճախորդների: Բոլոր տեսակի կոշիկներն էլ հնարավոր է մաքրել, ասում է:


Վարպետը որքան բծախնդիր է ոչ միայն իր ու իր գործի, այլեւ իր հաճախորդների նկատմամբ։ Նայեմ կոշիկին՝ կասեմ մաքրասե՞ր է աթոռին նստածը, թե՞ ոչ՝ ասում է:

Վարպետ Լյովան այսօր սրտնեղած էր, ասում է՝ այս տարիների ընթացքում շատ են եկել-գնացել, իրեն նկարել, իր մասին պատմել: Բայց հոգնել է, ուզում է աշխատել, ոչ թե պատմել իր գործի մասին:

Այս արհեստը կարծես մահացող արհեստներից։ Այն շարունակող այս պահին դեռ չկա, վարպետն ասում է՝ ինչքան կարողանամ, այնքան կաշխատեմ:

Ցուցադրել ավելի
Back to top button