Հասարակություն

ՄԻՊ հայտարարությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, արձանագրելով, որ երկրում ստղծված բարդ իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր ներդնել՝ «ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը»:

«Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն», — նշել է օմբուդսմենը:

Արձանագրելով, որ հատկապես սոցիալական ցանցերում «շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը», օմբուդսմենը լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորել է հեռացնել իրենց հրապարկումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև կոչ է արել ցանկացած հրապարակում անելիս «ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button