Քաղաքական

Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը․ Շարմազանով

Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արձանագրեց, որ ՀՀԿ-ն` որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ, բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելով վարչապետի թեկնածուի հետ:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը նշեց, որ նրանք կքննարկեն և մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի իրենց որոշումը:

«Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով կքննարկենք ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,- ասաց նա:

Հարցին, թե որոշումը միաձայն կլինի՞, Շարմազանովը պատասխանեց.

«Առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:

Back to top button