Քաղաքական

Ծառուկյան խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման


Ժողովրդի թեկնածուն մեր համար ընդունելի է, Ծառուկյան խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման. Վահե Էնֆիաջյան Ժողովրդի թեկնածուն մեր համար ընդունելի է և որևիցե աշխատանքային խնդիր չունենք. ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից հետո ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Ըստ նրա, ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, ինչի հետ կապված փուլային կներկայացնեն:

«Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման, վստահաբար բոլորիդ տեղեկցնում եմ»,-ասաց նա և նշեց:

Մենք վստահ ենք մի բանում, որ իսկապես արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել կոտրել այն համակարգի ողնաշարը, որը տարիներ շարունակ արմատավորվել է Հայաստանում: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ խմբակցության հանդիպումից հետո հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենց խմբակցությունն արդեն հայտարարել է, որ սատարելու են ժողովրդի թեկնածուին, այն է՝ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Փաշինյանին.

«Հարկավոր է ոչ թե ուժերը համախմբել վհուկների որս հայտարարելու կամ դաշտը սև-սպիտակի բաժանալեու, այլ ուժերը երկիրը այս վիճակից դուրս բերելու միավորելու համար»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ դա անհրաժեշտություն է, բայց պետք է հասկանալ նաև, որ դա մեկ ժամում կազմակերպելու խնդիր չէ և դրա համար անհրաժեշտ առաջին քայլը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է: Նա հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքը առաջարկել էր հանել ռեյտինգային ընտրակարգը, որն ապաքաղաքականացրեց ընտրությունը, բացի այդ, իրենք առաջարկել են հաշվի առնել միջազգային կառույցների առաջարկները, որոնք անդրադառնում են վարչական ռեսուրսի կիրառմանը և Քրեական օրենսգրքում պիստ պատասխանատվություն ֆիքսել դրա հետ կապված.

«Մենք կարծում ենք, որ մայիսի 1-ից հետո սկսվելու է իրապես սևագործ աշխատանք: Մենք պետք է ընտրությունների գնանք հստակ ունենալով լուրջ Ընտրական օրենսգիրք: Բայց ժամկետներ այս պահին չենք քննարկել, դա կքննարկվի մայիսի 1-ից հետո, երբ կառավարությունը կունենա ղեկավար»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ քննարկել են կարևոր խնդիր, որ անմիջապես պետք է սկսել պատրաստվել հաջորդ ընտրություններին:

Back to top button