Քաղաքական

Դաշնակցությունը միշտ եղել է միակամ և սատարելու է Փաշինյանի թեկնածությունը. Արմեն Ռուստամյան


«Մենք մեր տեսակետը նախապես ասել ենք, որ այս փուլում՝ առաջադրվելու պարագայում, սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Դաշնակցությունը միշտ եղել է միակամ»,-ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք շատ հստակ հասկանում ենք, որ վարչապետ դառնալուց հետո նոր իրավիճակ է առաջանալու Հայաստանում և այդ իրավիճակի մասին ենք խոսել: Բացի այս հանդիպումը ես երկու անգամ արդեն հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ և մեզ համար սկզբունքային մի քանի հարցերի հետ կապված խոսակցություն ունեցել ենք: Եվ բովանդակային առումով մեր մոտեցումներում տարբերություններ լուրջ չունենք»,- նշեց Ռուստամյանը:

Back to top button