Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի հետ

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի հետ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը. «Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։

Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ և օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպումներ է ունենում խորհրդարանական ուժերի հետ որպես վարչապետի թեկնածու: Նա հանդիպել է «Ելք», «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների հետ:

Back to top button