Հասարակություն

Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում

Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը սրահում ծխող տղամարդու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռի անձնակազմի ղեկավարը թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի ծխելու փաստի առնչությամբ օգնության համար դիմել է տրասնպորտային ոստիկանության աշխատակիցներին: Միներալնիե Վոդիի օդանավակայանում ոստիկանական բաժնի աշխատակիցները վարչական արձանագրություն են կազմել 1947թ. ծնված ուղևորի նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button