ԿարևորՔաղաքական

ՀՀ-ում իրականացնել բարեխիղճ բանակցություններ՝ նոր կառավարության ձևավորման շուրջ. ԱՄՆ պետքարտուղարության կոչը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ հորդորելով իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ:

Հիթեր Նոյերթի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին:

Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը:

Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:

Back to top button