ԿարևորՔաղաքական

ՌԴ դեմ ոչ մի դավադրություն չկա՝ ասել է Նիկոլ Փաշինյանը Պետդումայի պատգամավորների հետ հանդիպումից հետո

ԱԺ- ում այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո նա այն ճանաչողական է որակել։ Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության շուրջ։

Ըստ Փաշինյանի, Ռուսաստանը չի միջամտում ՀՀ-ի ներքին գործերին, հարգանքով է վերաբերվում ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին:

«Մենք նրանց հավաստիացրել ենք, որ որպես իշխանություն չենք պատրասատվելու ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ ներկայացնել, աշխարհաքաղաքական ռեւերանսներ չեն լինելու, բայց  դա չի նշանակում, որ իդելական է ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը եւ ամբողջացնելով նշել, որ ռուս գործընկերին պարզ է դարձել, որ «ՌԴ դեմ ոչ մի դավադրություն չկա»։

Ցուցադրել ավելի
Back to top button