Հասարակություն

Խոշոր հրդեհ Երևանի Օստրովսկու փողոցում, մեկնել է 5 մարտական հաշվարկ

Ապրիլի 28-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 14 տան մոտակայքում գտնվող տներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 10 և թիվ 12 տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են թիվ 10 տան տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), և թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button