Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ավտոշարասյունով շարժվում է Իջեւան եւ Վանաձոր. նա հասել է Դիլիջան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման ակտիվիստներն այսօր ավտոերթով ուղեւորվում են դեպի Իջեւան եւ Վանաձոր։

Մինչեւ Իջեւան ավտոերթի մասնակիցներին դիմավորել են տարբեր համայնքներում։ Քիչ առաջ նրանք հասել են Դիլիջան, որտեղ տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք։ Նիկոլ Փաշինյանին բնակիչները ողջունում են «Նիկոլ վարչապետ», «Նիկոլ Նիկոլ», «Հաղթանակ», «ՀՀԿ հեռացիր» վանկարկումներով։

Դիլիջանում նա կոչ արեց քաղաքացիներին դիմել իրենց համայնքապետերին եւ ավագանիներին, որպեսզի  նրանք միանան համաժողովրդական շարժմանը եւ առաջիկա երկու օրը ՏԻՄ- երը համապատասխան հայտարարություններով հանդես գան։ Նա նաեւ հանրահավաքում կոչ է արել մայիսի 1- ի առավոտյան հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

Ինչպես են ավտոերթի մասնակիցներին դիմավորում ճանապարհին

Ցուցադրել ավելի
Back to top button