Հասարակություն

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյան

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ», — Ֆեյսբուքում գրել է Պետրոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button