Քաղաքական

«Թավշյա հեղափոխության» 2- րդ փուլն են վերլուծում քաղաքագետները

Շարժման գրանցած առաջին հաջողությունից ՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սկսվել է <<թավշյա հեղափոխություն>> անունը ստացած գործընթացի երկրորդ փուլը, որն ավելի լայնածավալ է, բարդ եւ անկանխատեսելի: Անկանխատեսելի է, քանր որ կողմերից շատերը փորձում են շահարկել <<դրսի>> գործոնը, երբեմն անհիմն, երբեմն միտումնավոր: Քաղաքագետների համար այս փուլում հասկանալի է միայն, որ «դրսից» միջամտություններ դեռեւս չեն լինի: 

 

Մայիսի 1-ին գնալով խորհրդարան՝ պատգամավորներն այդ պահին չեն որոշելու ՀՀ վարչապետի հարցը, բոլոր որոշումները հստակեցված են լինելու նախապես՝ առաջիկա երկու օրվա ընթացքում: Այն, ինչ տեղի է ունենում ներքաղաքական դաշտում այս պահին՝ փոփոխությունների երկրորդ փուլն է: Միջազգային հանրության համար այս դեպքում կարեւոր է, որ Հայաստանում կայացվելիք ցանկացած որոշում լինի Սահմանադրության պահանջների շրջանակում: Կողմերից յուրաքանչյուրը յուրովի է հասկանում այդ ակնարկը եւ տարբեր ձեւերով փորձում է ապացուցել, որ հենց ինքն է վայելում միջազգային հանրության աջակցությունը:

Եթե Հայաստանում ուշի ուշով հետեւում են արտաքին ազդակներին, ապա <<դրսում>> սպասում են այստեղից հնչող մեկնաբանություններին: Շարժման հարթակից արդեն հավաստիացումներ են եղել, որ ուկրաինական եւ վրացական սցենարները Հայաստանում չեն կրկնվելու, որ Հայաստանը չի հրաժարվելու իր գործընկերներից: Նիկոլ Փաշինյանի տված խոստումները փարատել են Ռուսաստանի մտահոգությունները՝ կարծում է Կովկաս ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

ԱԺ-ում կա ընդամենը 4 խմբակցություն, բայց մայիսի 1-ի քվեարկությանն ընդառաջ որեւէ հստակեցում դեռ չկա: Ով ինչպես է քվեարկելու՝ լարված հանդիպումները եւ քննարկումները շարունակվում են: Խորհրդարանում փաստացի մեծամասնություն համարվող Հանրապետական խմբակցության տարբեր պատգամավորներ արդեն տարբեր գնահատականներ եւ կարծիքներ են հայտնում: Ամենաուշագրավը թերեւս գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի հարցազրույցներից մեկում արտահայտված հետեւյալ միտքն էր. <<Ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով>>: Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը խորհուրդը ճիշտ է համարում։

Այսօր արդեն պատգամավորի գրասենյակից պարզաբանել են՝ <<տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են եւ որևէ կապ չունեն Հանրապետական կուսակցության պաշտոնական տեսակետի հետ>>: Հանրապետականն իտրիգը փորձում է պահել մինչեւ վերջին պահը: Ապրիլի 30-ին , ժամը 18-ին են հայտարարելու, թե  ինչպես են քվեարկելու խորհրդարանում: Այս պահին պարզ է, որ Հանրապետականը միասնականություն կդրսեւորի, իսկ որոշման հիմքում լինելու են երկրի անվտանգությունը եւ կայունությունը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button