ԿարևորՀասարակություն

Նոր կյանք՝ հիշատակի ծաղիկներին


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 8-րդ անգամ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Երևանի սկաուտական խմբի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք՝ ծաղիկներին տալով երկրորդ կյանք:

Հարյուրավոր կամավորներ՝ դպրոցականներ, ուսանողներ, երեխաներ, ծնողներ վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունքում աշխատում են կողք կողքի: Մի մասը կրակի մոտ խոնարհված ծաղիկներն է հասցնում սեղանների մոտ, մի մասն առանձնացնում է ծաղիկների թերթիկները, մյուսներն էլ ծաղիկների թերթրիկները փռում, որ չարանան:

Հուշահամալիրից հավաքված և խնամքով առանձնացած  թերթիկներն ավելի ուշ չորացվելու են՝ երկորդ կյանք պարգևելով ծաղիկներին:

16-ամյա Արմի Մուսալլին այսօր ինֆորմացիոն սեղանի պատասխանատուն է: Հստակ չի հիշում՝ երկրորդ, թե երրորդ տարին է, որ մասնակցում է միջոցառմանը, բայց վստահ գիտի իր գործը:

Սիրիայից է եկել։ Արմին արևմտահայերենով պատմում է իր պատասխանատվության տակ գտնվող սեղանի մասին:

Ծաղիկների թերթիկների հետ աշխատանքը Ծիծեռնակաբերդի բարձունքում չի ավարտվում: Դրան հաջորդում է թերթիկների վերամշակման փուլը՝ ավելի կարևոր ու պատասխանատու՝ ասում է ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամ Սուրեն Արզումանյանը:

Երկրորդ տարին է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միջոցառման կազմակերպական մասը կիսում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սկաուտական խմբի հետ:

Վատ չի ստացվում՝ ասում է հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Արդեն 8-րդ տարին է ծաղիկները չեն թափվում, այլ մշակվելով դառնում բացիկներ ու պարարտանյութ՝ հուշահամալիրի հիշողության պուրակի ծառերի համար:

Հենց ապրիլի 27-ին այս միջոցառումը կազմակերպելը խորհրդանշական է։ Ինչպես Քրիստոս մահից երեք օր հետո հարություն առավ, այնպես էլ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին բերված ծաղիկները երրորդ օրը վերածնվում են՝ դառնալով նոր կյանքի խորհրդանիշ:

Back to top button