Քաղաքական

Քաղաքագետը՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին


Ստեղծված իրավիճակի շուրջ կարծիքներ ու լուծման ճանապարհների առաջարկներ գտնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք արտախորհրդարանական կուսակցությունների հետ:

Քննարկման մասնակիցները հասկացել են, որ ՀՀ նախագահը Սահմանադրությամբ վերապահված անգամ բանակցություններ կազմակերպելու լիազորություն չունի:

Սահմանադրական իրավունքի մասնագետը մինչդեռ հստակեցնում է՝ բանակցություններ կազմակերպելը ոչ թե լիազորություն է, այլ՝ գործառույթ:

Նոր սահմանադրությունն ստեղծում է սուպերվարչապետական կառավարում, այս կերպ է բնորոշում հայաստանյան կառավարման համակարգը  ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Արմեն Մանվելյանը:

Նա պատմեց, որ առկա ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու համար ՌԱԿ- ն առաջարկել է  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ ստեղծվի միջնորդական բանակցային հարթակ, որի պատասխանատուն և երաշխավորը կլինեն Հայաստանի և  Արցախի նախագահները:

Շեշտվել է անցումային կառավարություն ստեղծելու, ընտրական օրենսգրքի փոփոխության, ԿԸՀ-ը լուծարելու, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու, ինչպես նաև սուպերվաչապետական լիազորությունների վերաբաշխման անհրաժեշտությունը:

Քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ ՀՀ նախագահը ճգնաժամային պայմաններում որևէ գործառույթ չունի։ Ճգնաժամի պայմաններում բացի վարչապետից, ոչ ոք չի կարող որոշում կայացնել, անգամ քաղաքական ուժերի միջև բանակցություններ կազմակերպելու իրավունք չունի նախագահը: Գտնվելով պատերազմական վիճակում՝ այս հարցն առավել քանի անհանգստացնող է դառնում՝ ասում է Արմեն Մանվելյանը:

Նախագահը  անգամ ազգային անվտանգության խորհրդի անդամ չէ,- շեշտեց զրուցակիցս։

Անդրադառնալով հնչած մտահոգություններին՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը հակադարձեց՝ վարչապետի հրաժարականի դեպքում որոշումներ կայացնելու լիազորությունները վերապահվում են վարչապետի պաշտոնակատարին, իսկ նախագահի կողմից բանակցություններ կազմակերպելու հարցը ոչ թե լիազորություն պետք է լինի, այլ՝ գործառույթ, ինչը միանգամայն հնարավոր է.

«Եթե պետությունը բնականոն հունով է գնում, լիազորությունների շատ կամ քիչ լինելու հարց չի առաջանում»:

Արմեն Մանվելյանը մինչդեռ մտահոգ է։ Քաղաքագետն արդեն հիմա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, այլ էլ անհապաղ:

Back to top button