Քաղաքական

Կրեմլը հուսով է, որ Հայաստանում քաղաքական համաձայնություն ձեռք կբերվի

Ինչ են նախօրեին քննարկել Հայաստանի պաշտոնատար անձինք Մոսկվա այցի ժամանակ: Կրեմլի մամուլի խոսնակն այսօր նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են ճգնաժամի քաղաքական հանգուցալուծման ուղիները:

«Տեղի են ունեցել բանակցություններ նախարարությունների գծով, նաև հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև: Հիմնականում շփումները կենտրոնացել են Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտության վրա՝ անխոս սահմանադրության շրջանակներում և այնպես, որպեսզի գտնվի փոխզիջում շահագրգիռ կողմերի միջև»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով Ռուսաստանը այժմ սպասում է և հետևում է մայիսի մեկին կայանալիք վարչապետի ընտրություններին:

Back to top button