ԿարևորՔաղաքական

Ցանկանո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ն լուծել այս ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան


«Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կատարյալ անորոշություն է. երեկ ու երեկ չէ առաջին օրը նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցել առանց որևէ նախապայմանների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդուհանդերձ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի եկել բանակցությունների։

Ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե, ասաց Նիկոլ Փաշինյանը նշելով՝ հարցն էլ հենց այդ է՝ ցանկանո՞ւմ է արդյոք ՀՀԿ լուծել այս ճգնաժամը: «Եթե ճգնաժամը կլուծվի, ապա կխորանա։ Մենք հետքայլ չենք անելու եւ թույլ չենք տալու, որ ժողովրդի հաղթանակը խլեն նրա ձեռքից»,- հավելեց Փաշինյանը։

«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Քայլ արա» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Մարիոթում» առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության մասին, սակայն բանակցությունները չկայացան:

Back to top button