Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Facebook-ի իր էջում նա մասնավորապես գրել է. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Մեկ այլ գրառմամբ պատգամավորը հայտնել է. «Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։

Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»։

Back to top button