Քաղաքական

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Կասպից ծովի կարգավիճակին վերաբերող հարցեր, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր: Նախարարներն առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացք եւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»,- ասվում է ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button