ԿարևորՔաղաքական

Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, դա բխում է մեր ազգային շահերից. Նիկոլ Փաշինյան

Գյումրիում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության բազմամարդ երթը, որը հաջորրդել է Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքին։ Ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանը խոսել է արտաքին քաղաքականության մասին։

«Մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավել ևս՝ մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհով։ Ասել ենք և ասում ենք, որ մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերանսներ չեն լինելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ  ազգային շահերից։ Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ և ԼՂՀ համար, քան ապահովում է մինչև հիմա»,-նշեց Փաշինյանը։

Ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։ Դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

 

Back to top button