Քաղաքական

Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող քաղաքական հայտարարություն է տարածվել


Երկու օր առաջ՝ ապրիլի
 25-ին, Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հայազգի պատգամավորները տարածել են քաղաքական հայտարարություն՝ կոչ անելով Ռումինիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության հեղինականեր, Ռումինայի հայազգի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանը եւ Վարուժան Փամբուկչյանը «Ռադիոլուրին» մանրամասներ են փոխանցել:

Պաշտոնական Բուխարեստը Հայոց ցեղասպանությունից 103 տարի անց Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի ցեղասպանությունը պաշտոնապես չի ընդունել: Եվ սա այն դեպքում, երբ եվրոպական այս երկիրը 1915 թվականից հետո ընդունել եւ ապաստան է տվել մեծ թվով հայերի եւ ընդունում է զանգվածային կոտորածների փաստը:  Ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվում: Քաղաքագետները սա պայմանավորում են Թուրքիայի կողմից արտաքին ճնշմամբ։

Ռումինիայի հայազգի պատգամավորներն այս տարի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ խորհրդարան են ներկայացրել ցեղասպանությունը դատապարտող քաղաքական հայտարարություն, որն արդեն հավանության է արժանացել ռումինացի տարբեր քաղաքական հայացքներ ունեցող խորհրադարանական ուժերի 8 ներկայացուցիչների կողմից: «Ռադիոլուր»-ին ռումինահայ պատգամավոր Վարուժան Ոսկանյանը փոխանցեց, որ այս փուլում կարեւոր է ազդեցիկ եւ քաղաքական հենարան ունեցող խորհրդարանականների ստորագրությունը:

«Այո, մենք այդ հայտարարությամբ առաջարկում ենք խորհարդարանին ճանաչել Հայոց ցեղսապանությունը: Եթե զօր օրինակ արտաքին կապերի հանձնաժողովների նախագահները ստորագրեն, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, փոխնախագահները, ավելի շուտ կլուծվի հարցը»:

Ռումինիայի հայազգի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը արձանագրում է, որ այսօր երկրում ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, որի արդյունքում կան բոլոր նախադրյալները մինչեւ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2020 թվականը, ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունել:

«Պետք է ուշադիր լինենք ու սխալվելու իրավունք չունենք: Եթե առաջարկեինք բանաձեւ եւ մերժվենք դժվար կլիներ մերժումից հետո նորից սկսել ցեղասպանության դատապարտման վերբերյալ քայլեր իրականցանել:  Մի ձեռքով պետք է սուր շարժենք, բայց ոչ աճապարելով: Ինչու հիմա, քանի որ վերջին շրջանում քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված: Երկրի բարձրագույն ղեկավարությունը զգուշավոր, բայց դատապարտող հայտարարությոններ է անում»:

Ռումինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը խոսելով նախաձեռնության նպատակի մասին մեզ փոխանցեց, որ քաղաքական հայտարությամբ հանդես գալով հայ ազգի պատգամավորները հնարավորություն են ստեղծում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի կողմից լայն քննարկում մի երկրում, որը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Դա քաղաքական հայտարարություն է, որը տեղադրվելու է Ռումինիայի խորհրադարանի պաշտոնական կայք էջում եւ հնարավորություն է ստեղծելու նաեւ այլ պատագամավորների ստորագրամանը, ինչպես նաւե ընձեռելու է հնարավորություն քաղաքական լայն շրջանակներին՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»:

Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական խնդիր չէ. այն նաև միջազգային հանրության հստակ վերաբերմունքի հարց է: Իր հերթին հավելում  է նախաձեռնության մյուս անդամ, Ռումինիայի հայ ազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը եւ հավելում, որ անցած տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների խորհրդարաններ ընդունեցին դատապարտող բանաձևեր, այս ամենից անմասն չպետք է մնա նաեւ Ռումինիան, ու այսօր արդեն քաղաքական ուժերի հետ բանակցություններ են ընթանում <<ջարդ>> ձեւակերպումը ցեղասպանություն ամրագրելու ուղղությամբ՝ փաստում է պատգամավորը:

«Կամաց-կամաց, մարդը մարդով, կուսակցությունը կուսակցույթունով կխոսինք, հույս ունիմ որ կհաջողինք: Երեսփոխանները, մեր ընկերները ստորագրեն թուղթ մը, որ այո, ըսեն, եւ եթե տեսնանք, որ բավական ձայներ ունինք բանաձեւ կդնենք խորհրդարանի մեջ: Պետք է ունենք 450-500 ձայներ: ՄԻ քիչ երկար գործընթաց է, բայց կհոջողինք»:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Միանասյանի փոխանցմամբ ապրիլի 22-ին Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, իսկ ապրիլի 24-ին էլ ցեղասպանության նահատակների հիշատկաման օրը հայ համայնքի ներկայացուցիչները եւ ցեղասպանությունը մերժող ու դատապարտող անձիք խոսել են 103 տարի անց Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականության հերքման եւ հետեւանքների մասին:

Back to top button