Քաղաքական

ՀՀԿ-«Երկիր Ծիրանի» «հակամարտություն» Երեւանի ավագանիում

Նախօրեին Երևանի ավագանու «ԵԼՔ»-ը  խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Թվում էր, թե այսօր կայանալիք նիստում այդ հարցն էր արծարծվելու, սակայն «ԵԼՔ»-ը ներկա չէր, և նիստի ելքն  այլ ուղղությամբ ընթացավ:  Օրակարգում ընդգրկված էր 6 հարց:

Յուրաքանչյուր հարցը ներկայացնելու ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության երեք անդամները՝ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը հանդես էին գալիս ելույթով։ Նրանց ելույթները օրակարգիային հարցերի հետ կապ չունեին, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին էին:

Ամեն  ելույթից հետո Տարոն Մարգարյանը հորդորում էր  ավագանու անդամներին  վերադառնալ օրակարգին, բայց ավագանու  երեք անդամներն էլ անդրդվելի էին։ Ելույթը շարունակում էին այնտեղից, որտեղից ընդհատվել էր նախորդ անգամ, քանի որ հատկացված 5 րոպեի մեջ չէին տեղավորվում: Նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանը  յուրաքանչյուր ելույթից հետո և առաջ  ասում էր նույն միտքը:

«Ներկաներին չեն հետաքրքրում ձեր ելույթները»:

Բայց կուսակցության անդամները  ընդդիմացան՝ ելույթի իրավունք ունեն եւ ում չի հետաքրքրում, կարող են ազատել դահլիճը: Զարուհի Փոստանջյանն էլ քաղաքապետին կոչ արեց իրենց խորհուրդ տալու փոխարեն դահլիճում կարգ ու կանոն հաստատել և լռություն ապահովել։

Երբ ավագանու անդամ Սոնա Աղեկյանն էր ելույթ ունենում ու հատկացված ժամանակն օգտագործել էր, Տարոն Մարգարյանը  փոխեց մարտավարությունը:

«Եթե այլ հարթակներում ձեզ թույլ չեն տալիս ելույթ ունենալ, խնդրեմ»:

Հանրապետության հրապարակում «Իմ  քայլը» նախաձեռնության հանրահավաքներից մեկի ժամանակ  Զարուհի Փոստանջյանին թույլ չէին տվել բարձրանալ  բեմ: Նկատենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամներն իրենց ելույթները տեսանկարահանում էին։

Դա չվրիպեց քաղաքապետի աչքից, խորհուրդ տվեց  տեսանյութերը վերցնել լրատվական բաժնից: ՀՀԿ-ակաների ու «Երկիր Ծիրանիի» այս հակամարտությունը վերջ դրեց ՀՀԿ- ական Գրիգոր Մինասյանը։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկրում շատ բան փոխվեց, բայց այդ ամենի մեջ մեկ լուսավոր կետ կար՝ ասում է, եւ այդ կետը Զարուհի Փոստանջյանին է առնչվում:

Այս ելույթը նույնպես անպատասխան չմնաց.

Նիստն ավարտվեց,  իսկ ինչ էր կատարվում նիստից դուրս՝ քաղաքապետարանի միջանցքներում։ Բոլորի  հարցը նույն  էր՝ ինչ  կատարվեց  այս օրերին։ Ինչու էր ուրախացել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը՝ հարցնում ենք:  Գոռ Վարդանյանի  ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ նա  այդ օրը Հյուսիսային պողոտայում անցորդների հետ տոնում էր այդ փաստը:

Գոռ Վարդանյանը պարզաբանեց, որ պարզապես կիսել է ժողովրդի ուրախությունը:

Ավագանու անդամ Սմբատ Լպուտյանն էլ  նշեց՝ ժողովուրդը ոտքի ելավ, քանի որ խնդիրները շատ  էին:

Ցուցադրել ավելի
Back to top button