ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել փողոցներ փակելն ու առանց պետհամարանիշերի մեքենաներով երթևեկելը

Հակաիշխանական շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում կոչ արեց Երևանում միառժամանակ դադարեցնել փողոցներ փակելն ու առանց պետհամարանիշերի մեքենաներով երթևեկելը:

«Երեկ երեկոյան մտահոգիչ տեղեկություններ ստացա այն մասին, որ Երևանում շատ կան առանց պետհամարանիշերի ու պետհամարանիշերը փակած մեքենաներ, որոնք պատճառ են դառնում երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումների:

Կոչ եմ անում, միառժամանակ դադարեցնել Երևանի փողոցները փակելը ու զբաղվել երթևեկության կարգ ու կանոնի հաստատմամբ: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ առիթից օգտվեն ու սա վերածեն անկառավարելի, անվերահսկելի ինչ-որ բանի: Մենք առաջին հերթին պետք է զբաղվենք քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ»,-նշեց նա:

Back to top button