ԿարևորՔաղաքական

ՀՀԿ-ն կառաջադրի՞, թե՞ կպաշտպանի

Երեկ երեկոյան տեղի է ունեցել  խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող  վարչապետ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է եղել հանդիպման միայն առաջին մասին, երկրորդ հատվածում  քննարկումը վարել է  վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Հանդիպումից հետո խմբակցության տարածած հաղորդագրությունում բոլոր փակագծերը չեն բացվում, բայց ուշագրավ դիտարկումներ կան: Մասնավորապես նշվում է, որ  պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ ղեկավար մարմիններում կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու շուրջ:

Մյուս կարևոր արձանագրումն էլ այն է, որ  Հանրապետական խմբակցությունը հայտարարում է՝  առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Այս ու այլ մանրամասներ «Ռադիոլուրը» փորձել է պարզել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից:

Back to top button