Քաղաքական

Բաքվում վախեցած են հայաստանյան իրադարձությունների սցենարի կրկնությունից

Հայաստանում առկա նոր իրողության պայմաններում Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում որքանով են հավանական փոփոխությունները:

Ինչ ազդեցություն կունենան բողոքի ակցիաներն ու ընթացը գործընթացի վրա:

«Իմ քայլը» նախաձեռնության բողոքի խաղաղ ակցիաներն ու ընթացքը միանշանակ Հայաստանի դիրքերն ամրապնդում են միջազգային հարթակներում:

Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում ևս Հայաստանն այսուհետ, որպես ժողովրդավարական երկիր, ավելի ամուր դիրքերից կներկայանա բանակցություններին՝ ի տարբերություն բռնատիրությամբ աչքի ընկնող Ադրբեջանի: Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը, վերլուծելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, վստահեցնում է, որ Բաքվում վախեցած են հայկական սցենարի կրկնությունից.

«Ով էլ ստանձնի վարչապետի պաշտոնը ենթարկվելու բանակցային գործընթացի ձևաչափին ու  տրամաբանությանը: Հայկական կողմն ունի իր դիրքորոշումը և դա չի փոխվի: Հայկական կողմը կոշտ դիրքորոշում չի ունեցել ղարաբաղյան խնդրում։ Բաքվում վախենում են, որ դեմոկրատական Հայաստանը ավելի մեծ աջակցություն կունենա միջազգային հանրության մոտ: Պատերազմի սանձազերծումը ձեռնտու չէ Ադրբեջանին, հակառակը՝ անհանգստացած են, որ ՀՀ ավելի մեծ ժողովրդավարության համբավ է ձեռք բերում»:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի կարծիքով՝ Հայաստանի ու Արցախի հասարակությունը սպասողական վիճակում են. ինչ դիրքորոշում կունենա այսօրվա ընդդիմությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին, երբ դառնա իշխանություն: Սակայն անկախ ամեն ինչից՝ արցախյան խնդրում միակողմանի զիջումներ, նրա համոզմամբ, չպետք է լինեն.

«Խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը դիվիդենտներ կբերի հայկական կողմին, քանի որ Բաքում ոչ դեմոկրատական երկիր  է համարվում»:

Նա ևս Բաքվում անհանգստություններ է նկատում՝ «չլինի թե հայաստանյան պատկերի կրկնության փորձ արվի Ադրբեջանում»:

Back to top button