Քաղաքական

Քաղաքագետների գնահատականը՝ թավշյա հեղափոխությանը

Մեդիա կենտրոնում այսօր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն են անդրադարձել եւ այն գնահատել քաղաքագետները:


Կատարվեց Թավշյա հեղափոխություն եւ հիմա սկսվելու է  բուն գործընթացը՝ այս կարծիքին է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Ըստ նրա՝ այն տեւական եւ բարդ է լինելու.

«Տեղի է ունենում այն, որ Հայաստանում իշխանությունը փոխվեց, ի դեպ, ես համաձայն չեմ էն գնահատականի հետ, որ բանակցությունները ձախողվեցին: Ես կարծում եմ, որ բանակցությունները շարունակվելու են: Դրա այլընտրանքը չկա:  ամաձայն չէ, որ բանակցությունները ձախողվեցին, դրա այլընտրանքը չկա: Եւ բանակցությունների արդյունքում մեզ, այնուամենայնիվ, հաջողվելու է զերծ մնալ ցնցումներից»:

Քաղաքագետ Միքայել Զոլյանի ձեւակերպմամբ՝ հիմա խնդիր կա «դե ֆակտո» իրավիճակը եւ «դե ֆակտո» հնարավոր զարգացումներ. արդյո՞ք հիմա մենք ՀՀԿ-ն կարող ենք համարել իշխանություն: Իշխանությունն այն է, երբ մարդիկ քեզ ենթարկվում են:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանության կենտրոնը այսօր  Հանրապետության հրապարակում է եւ դա Նիկոլ Փաշինյանն է եւ իր թիմակիցները»:

Այդ «դե ֆակտո» իրավիճակը պետք է համապատասխանեցվի «դե յուրե» իրավիճակին՝ կարծում է քաղաքագետը: Ինչքան ավելի ուշ դա տեղի ունենա, այնքան դա ավելի վտանգավոր է՝ եզրափակեց քաղաքագետ Միքայել Զոլյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button