ԿարևորՔաղաքական

Կարապետյան- Պուտին հեռախոսազրույցում ընդգծվել է ճգնաժամի կարգավորումը 2017- ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը:

Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ կողմից մայիսի 1-ին lանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button