Հասարակություն

Ծիծեռնակաբերդում վաղը ծաղկահավաք կիրականացվի

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 27-ին  տեղի կունենա ծաղկահավաքը: Բազմամյա ավանդույթի համաձայն՝ միջոցառումը մեկնարկվելու է օրհնության կարգով, իսկ բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվելու է Արարատյան Հայրապետական թեմի երգչախմբի կատարումներով: Այս մասին հայտնում են ՀԲԸՄ-ից:

Այն իրականացնում է  ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button